Ազգային ժողովում անցկացվում է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի ընտրություն։ ՀՀԿ խմբակցությունն առաջադրել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը։ Քվեարկության ընթացքում խախտումներ գրանցվեցին, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Սամվել Ալեքսանյանին հուշեց կողմ քվեարկել։ Իսկ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը բաց քվեարկեց։