«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ:

«Ահազանգը ստացվել է 12.05-ին: Հիմա դեպքի վայրում են մեր խմբերը՝ քննիչի գլխավորությամբ: Կատարվում են համապատասխան գործողություններ», տեղեկացրին ոստիկանությունից:

Ըստ տեղեկությունների, պայթել է թթվածնի բալոնը: Զոհվածը հիվանդանոցի աշխատակից է: