Երեւանում, հոկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցի թիվ 27 շենքի բակում դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում, որը 9 հարկանի է, հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ում ինքնությունը ոստիկաններն ու քննիչները պարզում են, նշված շենքի 5-րդ հարկից իրեն ցած է նետել:


Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: