«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը քվեարկել է «հանուն նոր Հայաստանի, հանուն բոլորի պայծառ ապագայի»:

«Հույս ունեմ, որ վերջապես կուենանանք քաղաքական, գաղափարական խորհրդարան, որտեղ կլինեն մարդիկ, որոնք երկրի ճակատագրով մտահոգ կլինեն: Խոսքս այն մասին է, որ լինեն երկրի առաջընթացի համար ջանքեր ներդնող մարդիկ»,- քվեարկությունից հետո նշեց Հարոյանը՝ հավելելով, որ եթե չանցնեն խորհրդարան, ակտիվ են լինելու որպես արտախորհրդարանական ուժ, շարունակելու են իրենց պայքարը:


«Այլեւս չենք զիջելու մեր հայրենիքը ոչ մեկին»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս ընթացքում կարողացան ճանաչելի դառնալ հանրությանը:

Վերջինս տեղեկացրեց, որ քվեարկելուց հետո գնալու է գնումների, օրն անցկացնելու է բոլոր «տանտիկինների» պես, հետո գնալու է շտաբ: