Կոտայքի մարզում, հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:20-ի սահմաններում, Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են 24-ամյա Նարեկ Մ.-ի վարած BMW X5 մակնիշի 35 NT 429 համարանիշի եւ 24-ամյա Լիլի Խ.-ի վարած Toyota RAV-4 մակնիշի 33 ՏT 877 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին եւ գլխիվայր շրջվել:

Բախման հետեւանքով BMW-ի առջեւի երկու անվահեծանները կոտրվել էին:

Աղբյուրը հայտնում է, որ վթարի վայրում մի խումբ երիտասարդներ փորձում էին հետաքննիչին մոլորեցնել ու համոզել, որ Toyota RAV-4-ը վարել է 23-ամյա Թելման Թ.-ն, ով նաեւ իր վարորդական վկայականն էր փոխանցել Ճանապարհային ոստիկանին, սակայն հետաքննիչը կարճ ժամանակում բացահայտեց իրական վարորդի ինքնությունը: