Խնդիր է՝ Միհրան Պողոսյանին Ռուսաստանը կարտահանձնի Հայաստանին, թե ոչ, որովհետև շատ լավ գիտենք ինչպես Միքայել Հարությունյանին՝ նախկին պաշտպանության նախարարին, չարտահանձնեց, որովհետև վերջինս ուներ ՌԴ քաղաքացիություն, -անդրադառնալով Միհրան Պողոսյանի ձերբակալմանը, Yelaket.am\Ելակետ լրատվական-ի հետ զրույցում, նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ շեշտելով՝

-Միհրան Պողոսյանին ևս, գուցե, չարտահանձեն, եթե նա ներկայանա որպես քաղհալածյալ:


Միհրան Պողոսյանի շուրջ ծավալվող գործընթացները քաղաքական բնույթ կկրեն. պաշտոնական Մոսկվան նրան երբեք չի ընկալի որպես սովորական հանցագործ, որովհետև նա բավականին հարուստ է և բավականին հզոր կապեր ունի ՀՀ-ից դուրս, այդ թվում նաև ՌԴ-ի հետ, բացի այս, նա ասոցացվում է նախկին իշխանությունների հետ, որոնց հետ Ռուսաստանը լավ հարաբերություններէ ունեցել և ունի:

Միհրան Պողոսյանի արտահանձնումը քաղաքական որոշում կլինի , մեսիջ՝ ՀՀ-ին, ըստ որի պաշտոնական Մոսկվան պատասխանի է սպասում պաշտոնական Երևանից՝ իր «ցանկությունների» վերաբերյալ , իսկ չարտահանձնումը ևս մեկ ապացույց է, որ նրանք բավականին խիստ են վերաբերվում նոր իշխանութուններին և չեն վստահում պրն. Փաշինյանին: