Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայկական և մերժողական հայտարարություններին, որոնցում կոչ էր անում Հայաստանին և ցեղասպանությունը ճանաչող երկրներին` բացել արխիվները: «Էրդողանն ասաց. «Իրականությունը փնտրելու վայրը արխիվներն են»:

Անատոլիայի ցանկացած հայ է արխիվ, մի փաստաթուղթ: Իմ փաստաթուղթն էլ, արխիվն էլ տատս էր` Սիրանույշը: Ամեն տան մեջ Սիրանույշները թոռներին պատմել են մեծ աղետի ժամանակ վերապրածի մասին: Եթե պատրաստ եք լսել, եկեք պատմենք: Մեր փաստաթղթերով: Թուրքերեն»,- գրել է Փայլանն իր թվիթերյան էջում:

Նյութի աղբյուրը՝ shabat.am