Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտ օգոստոսի 5-ին կրակոցներ հնչեցրած 27-ամյա երիտասարդին ձերբակալվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։ Ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերվել է 5 պարկուճ եւ Երեւանյան խճուղում՝ «Պորշ Կայեն» մակնիշի մեքենա: Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության բաժին: Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի երկու պարկուճ:

Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: