Երեկ երեկոյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Գագարին թաղամասի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական վիճակում՝ դեպքի վայրից դիմել փախուստի։

Վրաերթի ենթարկված քաղաքացին, որ միջին տարիքի տղամարդ էր, տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։