29-ամյա Ռուբեն Կարբոնելը ակտիվ կյանք էր վարում և սիրում էր խելահեղ արարքների դիմել, գրում է Mirror-ը:

Իր յութուբյան ալիքի համար հերթական խելահեղ տեսանյութը նկարահանելու նպատակով տղան ընկերոջ հետ ուղևորվել է Իսպանիա՝ Սան -Վինսենտե-դել-Ռասպեչ քաղաքում գտնվող ցեմենտի գործարան:

Բլոգերը այնտեղ բարձրացել է 46 մետրանոց սյան վրա և ցանկացել է կատարել հերթական հնարքը, սակայն թռիչքի ժամանակ պարաշյուտը չի բացվել:

Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Իրավապահները դեպքի առթիվ քննություն են կատարում, և նրանց մասնավորապես հետաքրքիր է, թե ինչպես են երիտասարդները կարողացել շրջանցել տեսախցիկները և մուտք գործել գործարանի տարածք: