Հոկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan March մակնիշի 35 VC 718 համարանիշի, Mazda մակնիշի 34 NV 158 համարանիշի և BMW մակնիշի 36 FՍ 937 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mazda-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է BMW-ի և Nissan March-ի վրա։