Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 24-ին, ժամը 19:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` «Opel» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սերոժ Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: