ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ չհայտնեց ՄԻԱՎ-ով վարակված մանկահասակ երեխայի դեպքի վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանն ասաց, որ փակագծերը կբացի ընթացող քննությունը:

«Ունենք ցավալի դեպք, որ երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, ամեն ինչ անում ենք, որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնա: Մնացած հարցերին կպատասխանի քննությունը: Երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում է բուժում ստացել, բայց հաստատված չէ՝ որ բժշկական հաստատությունում է ստացել վարակը: Հաստատված է, որ ծնողները չունեն ՄԻԱՎ վարակ»,- ասաց Թորոսյանը: