Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ազդրի մկանային վնասվածի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա 10 շաբաթների ընթացքում, տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում՝ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում: Այդ խաղում կատալոնական թիմը հաղթել է 3։1 հաշվով՝ նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր։
Դեմբելեի համար այս վնասվածքը երրորդն է ընթացիկ մրցաշրջանում: 22-ամյա հարձակվողը կկարողանա խաղադաշտ վերադառնալ փետրվարին: