Ի՞նչ գիտենք մենք Բրազիլիայի մասին: Հավանաբար կհիշեք հայտնի լողափերի ու կառնավալների, ֆուտբոլի և սուրճի մասին: Սակայն Բրազիլիայում ամեն ինչ չէ, որ առաջին հայացքից հիանալի է: Ռիո դե Ժանեյրոյի տխրահռչակ վայրերից է Վիլա Միմոզա թաղամասը:
Չնայած նրան, որ դրա մասին նշված չէ զբոսաշրջային ուղեցույցներում, այդ վայր այցելուների պակաս չունի: Դա Կարմիր լապտերների փողոցի բրազիլական տարբերակն է:
Սակայն բրազիլական և հոլանդական զվարճանքների տները իրարից չափազանց տարբերվում են: Ռիոյի հասարակաց տնից աղքատության հոտ է բուրում, ամենուր կեղտ է ու անմաքրություն:
Այստեղ իրենց զվարճանքներն են որոնում անապահով խավի ներկայացուցիչները: Թեև Բրազիլիայում մարմնավաճառությունը թույլատրվում է, սակայն հասարակաց տներն օրենքից դուրս են հայտարարված:
Հաճախորդները սպասարկվում են նեղ սենյակներում, սակայն ցանկացողների պակաս չկա: Այդտեղ օրական այցելում է 4000 մարդ:
Բացի անօրինական հասարակաց տներից, Վիլա Միմոզայում կան նաև բազմաթիվ մասնավոր տներ, որտեղ բնակվում են նույն այդ մարմնավաճառների ընտանիքները:
Վիլա Միմոզայի բնակիչների կյանքը իր նախագծում անմահացրել է լուսանկարիչ Ֆաբիո Տեյշեյրան: Լուսանկարչին հաջողվել է փոխանցել բրազիլական Կարմիր լապտերների թաղամասի առանձնահատուկ ոգին: Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=10909&l=am