Ովքեր են եղել Երուսաղեմի հայ հզոր թագուհիները: Գաղտնիք չէ, որ Կիլիկիայի հայկական թագավորությունը մեծ դեր է ունեցել խաչակրաց արշավանքներում:
Այն ժամանակներում Հայաստանում ավելի շատ խաչակիրների էին ընդունում ու ողջունում, քան այլ որևէ վայրում:
Սակայն առավել հետաքրքրաշարժ է այն փաստը, որ իր գոյության 200 տարիների ընթացքում Երուսաղեմի թագավորության թագուհիների մեծ մասը հայուհիներ են եղել:
Փաստացիորեն, կառավարած բոլոր 5 արքաներն ու 6 թագուհիներից 4-ը հայկական ծագում են ունեցել՝ ամբողջական թե մասնակի:
Ձեզ ենք ներկայացնում Երուսաղեմի հայ հզոր թագուհիները
Արդա թագուհի (12-րդ դարի սկիզբ)
Արդան Թաթուլ (կամ Թորոս) անունով հայ ազնվականի դուստր էր ու Երուսաղեմի թագուհին 1100-1105 թվականներին:
Նրա անունը չի հիշատակվում ժամանակակից աղբյուրներում, սակայն 17-րդ դարից ի վեր նրան անվանում են Երուսաղեմի Արդա թագուհի:
Նա ամուսնացավ Բալդուին Բուլյոնցու հետ, ով Առաջին խաչակրաց արշավանքի առաջնորդներից էր ու հոր օգնությամբ դարձել էր Եդեսիայի առաջին կոմսը:
Եդեսիան խաչակիրների պետությունն էր, որը գտնվում էր հյուսիսային Միջագետքում և Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում:
Երբ խաչակիրները նվաճեցին Երուսաղեմը Գոթֆրիդ Բուլյոնցու գլխավորությամբ, նրա եղբայր Բալդուինը դարձավ Երուսաղեմի թագավորության առաջին արքան, հետևաբար Արդան դարձավ Երուսաղեմի առաջին թագուհին:
Մորֆիա թագուհի
Մորֆիան Գաբրիել անունով հայ իշխանի՝ Մալաթիայի հայկական իշխանության կառավարչի դուստրն էր: Նա ամուսնացավ խաչակիր ասպետ Բալդուին II-ի հետ, ով հետագայում՝ 1100 թվականին, դարձավ Եդեսիայի կոմս:
Մորֆիան ու Բալդուինը չորս դուստր ունեին՝ Մելիսենդան, Ալիսան, Հոդերնան և Յովետան: Ընտանիքն ապրում էր Եդեսիայում մինչև 1118 թվականը, երբ Մորֆիայի ամուսինը Երուսաղեմի արքա դարձավ՝ Բալուին I Բուլյոնցու մահից հետո:
Ասում են, որ Բալդուին II-ը շատ է սիրել իր կնոջը ու որպես սիրո արտահայտում՝ իր թագադրման օրը տեղափոխել է 1119 թ. Զատկի օրը, որպեսզի Մորֆիան ու դուստրերը կարողանային Երուսաղեմ հասնել, և որպեսզի Մորֆիան, նրա կողքին կանգնած, թագուհի թագադրվեր:
Մորֆիան, իր հերթին, չէր խառնվում Երուսաղեմի առօրյա քաղաքականությանը, սակայն ունակ էր անհրաժետ դեպքերում պատասխանատվություն վերցնել իր ուսերին՝ բազմաթիվ գործեր վերահսկելու:
Երբ Բալդուինը 1123 թ. արշավի ժամանակ գերի ընկավ, Մորֆիան հայերի հատուկ խումբ կազմեց, որպեսզի նրանց միջոցով տեղեկանա՝ որտեղ է ամուսինը գերության մեջ:
1124 թ. Մորֆիան ինքնուրույն բանակցությունների մեջ մտավ Բալդուինին առևանգածների հետ՝ վերջինիս ազատելու պահանջով:
Արդյունքում Բալդուինն ու մյուս ազնվականները փրկվեցին 50 հայ զինվորների կողմից, որոնք վաճառականների տեսք էին ընդունել ու ներխուժել էին ամրոց, որտեղ գերիներն էին պահվում: Նրանք սպանել էին պահակներին ու ազատել գերիներին:
Հավանական է, որ Մորֆիան մասնակիորեն պատասխանատու է հայկական մշակութային այն ազդեցության համար, որը հայտնվեց Երուսաղեմի թագավորությունում: Թագավորության արվեստը արևելյան ու արևմտյան ոճերի խառնուրդ է:
Մորֆիան մահացավ 1126 թ. հոկտեմբերի 1-ին կամ 1127-ին, և թաղվեց Սուրբ Մարիամ աբբայությունում, որը Երուսաղեմին մոտ է գտնվում:
Բալդուին II-ը տղա ժառանգ չուներ, այդ իսկ պատճառով նա ժառանգ է նշանակում ավագ դստերը՝ Մելիսենդային, և կնության է տալիս նրան Ֆուլկ V Անժուացու հետ:
Մյուս դուստրերից երկուսը ևս ամուսնանում են ազդեցիկ լորդ-խաչակիրների հետ. Ալիսան՝ Անտիոքի դուքս Բոհեմունդ II-ի կինն է դառնում, իսկ Հոդերնան՝ Տրիպոլիի կոմս Ռայմունդ II-ի: Յովետան միանձնուհի է դառնում:
Մելիսենդա Երուսաղեմցի (1105-1611 թթ.)
Երուսաղեմի հայ հզոր թագուհիները
Մելիսենդան վերոհիշյալ Մալաթիայի արքայադուստր Մորֆիայի ու Երուսաղեմի արքա Բալդուին II-ի դուստրն էր: Նա անվանվել է հորական տատիկի՝ Հուգո I-ի կնոջ՝ Մելիսենդայի պատվին:
Ինչպես նշեցինք վերևում՝ նա երեք քույր ուներ՝ Ալիսան՝ Անտիոքի արքայադուստրը, Հոդերնան՝ Տրիպոլիի կոմսուհին, և Յովետան՝ Բեթանիայի սուրբ Լազարի աբբայության միանձնուհին:
Ագնես դե Կուրտենե
Ագնես դե Կուրտենեն Եդեսիայի կոմս Ժոսլեն II-ի և Կիլիկիայի իշխանադուստր Բեատրիսի դուստրն էր:
Նա Երուսաղեմի թագուհին դարձավ Երուսաղեմի արքա Ամորի I-ի՝ վերոհիշյալ Մելիսինդեի որդու կինը դառնալով:
Ագնեսի առաջին ամուսինը Ռեյնալդ Մարաշացին էր , ում հետ ամուսնացել էր վաղ հասակում: Այնուհետև Մարաշացին սպանվեց 1149 թ. Ինաբի ճակատարմարտում. այս ժամանակ Ագնեսն ընդամենը 15 տարեկան էր:
Նրանք չունեին երեխաներ: 1157 թ. Ամորին՝ Յաֆֆայի և Ասկալոնի կոմսը, Բալդուին III-Ի եղբայրը, բռնությամբ առևանգում է Ագնեսին ու ամուսնանում նրա հետ:
Ագնեսը Ամորիին երեք երեխա է պարգևում՝ Սիբիլ, Բալդուին IV և Ալիքս կամ Ալիսա: Վերջինս նորածին ժամանակ մահանում է:
Ագնեսն ու Ամորին ապրում էին Երուսաղեմում, որը, որպես խնամակալ, կառավարում էր մայր-թագուհի Մելիսենդան, երբ Բալդուին III-ր արշավանքի էր մասնակցում:
1161-ին մահանում է Մելիսենդան, իսկ հաջորդ տարի՝ Բալդուին III-ը: Հետևաբար՝ գահն անցնում է Ամորիին:
Սակայն Երուսաղեմի Բարձրագույն խորհուրդը հրաժարվում է հաստատել Ամորիին արքա այնքան ժամանակ, մինչև որ նա չեղարկի իր ամուսնությունը Ագնեսի հետ:
Պատճառն այն էր, որ Ամորին ու Ագնեսը ընդհանուր նախապապից էին սերում, իսկ դա հակասում էր քրիստոնեական ավանդույթներին: Սակայն նրանց երեխաները շարունակեցին մնալ գահաժառանգներ:
Ամորին ավելի ուշ ամուսնացավ Մարիա Մարիա Կոմնենեի հետ, ով ևս հայուհի էր:
Ագնեսը ամուսնացավ Հուգո դ Իբելինի հետ, սակայն վեց տարի անց վերջինս մահացավ ուխտագնացության ժամանակ: 1170-ին Ագնեսը վերջիվերջո ամունսացավ Ռեջինալդ դը Գրանյեի հետ, ով Սիդոնի իշխանն էր:
Ագնեսը մահացավ 1184 թ. գարնանը Յաֆֆայի իր ամրոցում: