ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր նիստի ժամանակ անդրադարձավ օրերս ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։
Մակունցը ելույթի ընթացքում բերեց 7-րդ գումարման ԱԺ նիստերի ժամանակ տեղի ունեցած մի շարք աղմկահարույց միջադեպեր, որոնց մասնակցություն էր ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այս ամենը հարթելու և այլևս նման բաներ թույլ չտալու համար, սա պետք է ունենա քաղաքական հետևանք: Այդ հետևանքի մասին այսօր հայտարարություն արեց Սասուն Միքայելյանը: Միքայելյանը վայր կդնի իր մանդատը, եթե այդպես վարվի նաև Էդմոն Մարուքյանը: Ավելին՝ իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլից» Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ վայր կդնեն իրենց մանդատները ԼՀԿ-ից Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց Լիլիթ Մակունցը: