Էբոլա տենդի նոր բռնկում է սկսվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մբանդակա քաղաքում, որը գտնում է այդ երկրի հյուսիս-արեւմուտքում։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Առողջապահության նախարար Էթենի Լոնգոնդոն։
Կասկածելի ֆիքսված դեպքերից նմուշառում է կատարվել, որոնք ուղարկվել են կենսաբժշկական հետազոտությունների Ազգային ինստիտուտ՝ անալիզի։ Արդյունքները եղել են դրական, որով էլ հայտարարվել է կրկնակի բռնկման մասին։ AFP-ի փոխանցման համաձայն, այդ շրջանում արդեն չորս մահ է գրանցվել էբոլա տենդից։