Ամոնիումի նիտրատը գրգռում է լորձաթաղանթը, իսկ ջրի կամ սննդի հետ կուլ տալու դեպքում՝ ուժեղ սրտխառնոց և փորլուծություն է առաջացնում։ Սակայն այն քաղցքեղածին չի համարվում։
Բեյրութում պայթած ամոնիումի նիտրատը խիստ թունավոր նյութերի թվին չի դասվում, բայց կարող է գրգռել լորձաթաղանթը և աղեստամոքսային համակարգը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի աշխատակից Արամ Հայրապետյանը։
Պայթյունի հետևանքով ավերված Բեյրութի սարսափելի կադրերը դրոնից. տեսանյութ
Կոնկրետ այս դեպքում թունավորման մասշտաբների մասին դժվար է խոսել, քանի որ պայթյունից հետո օդում կամ ջրում նիտրատի պարունակության վերաբերյալ տվյալներ չկան։ Բայց ընդհանուր առմամբ ամոնիումի նիտրատը գրգռող հատկություն ունի, իսկ մահացու լինելու համար դրա չափաբաժինը պետք է բավականին բարձր լինի (մոտ 2500 մգ՝ մարմնի զանգվածի 1 կգ-ի համար)։ Դրա արտանետումից աչքերում և վերին շնչուղիներում կարող է կարմրություն և քոր առաջանալ։
Ներշնչման դեպքում հնարավոր է շնչուղիների գրգռվածություն, չոր, խեղդող հազ։ Օրգանիզմում հայտնվելու դեպքում (այդ թվում՝ ջրի և սննդի միջոցով), ամոնիումի նիտրատը կարող է առաջացնել արյունոտ լուծ և սրտխառնոց, իսկ մեծ չափաբաժինների դեպքում՝ սրտխառնոցը կարող է անկառավարելի լինել։
Հայրապետյանի խոսքով՝ ամոնիումի նիտրատը, ամենայն հավանականությամբ, երկարատև թունավոր ազդեցություն չունի, համենայնդեպս չի համարվում ուռուցքածին։
Պայթյունի հետևանքով ավերված Բեյրութի սարսափելի կադրերը դրոնից