«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկը՝ Նորայր Յոլչյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ստացել: Իսկ ո՞վ է Յոլչյանը: Նրա անունը շոշափվել էր ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի՝ «Մարտի 1»-ի գործով որպես վկա Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր նաեւ Մելքոնյանի հարցաքննության արձանագրությունը, որտեղ նա խոսել էր իրային ունեցվածքի բախշման մասին եւ նշել. «Այդ ժամանակ իրային ծառայության պետը՝ գնդապետ Նորիկ Յոլչյանը, որը կարող է տեղեկություններ հայտնել, թե կոնկրետ ովքեր են եղել այդ համազգեստը բաշխող պատասխանատու անձինք, իրային ծառայության համազգեստի սպասարկման բաժնի սպաները, ովքեր, իմ հիշելով, պետք է լինեին 4-5 հոգի: Վարդան Պողոսյանը ներկայումս հանգուցյալ է»։
Եվ, ահա, 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսի 15-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նորայր Յոլչյանն ազատվեց Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Այդ ժամանակ տարածված տեղեկությունների համաձայն՝ նրա պաշտոնանկությունը կապված էր հնարավոր չարաշահումների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում