Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ահաբեկչական հարձակումների վտանգը շարունակում է բարձր մնալ: Քաղաքի կենտրոնում ձերբակալվել է 4 ահաբեկիչ: 3-ը դեռևս վնասազերծված չեն, նրանք զինված են, ուստի իշխանությունները հորդորում են քաղաքացիներին դուրս չգալ փողոց: Հակաահաբեկչական օպերացիային ներգրավված են նաև զինվորականները, նրանք պահպանության տակ են առել քաղաքում գտնվող օբյեկտները:
Առայժմ հատնի է 7 զոհի և 15 վիրավորի մասին: Ահաբեկիչները միաժամանակ հարձակվել են 6 օբյեկտի վրա, ինչից հետո սկսվել է խուճապ քաղաքացիների շրջանում: