«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է թույլատրել 15 տարին լրացած միկրոավտոբուսների շահագործումը միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիներում: Կառավարությունը դա բացատրում է կորոնավիրուսային համաճարակով և հետպատերազմական ստեղծված իրավիճակով:
Իրականությունն այն է, որ Հայաստանն այնպիսի տնտեսական վիճակում է, որ ոչ մի տնտեսվարող չի կարող գումար գտնել նոր մեքենաներ ձեռք բերելու համար: Եվ եթե արգելվեր մեքենաների շահագործումը, մարդիկ կարող էին զրկվել հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: