անրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, մեր ռազմավարական դաշնակցի արտգործնախարարը գտնում է, որ Հայաստանը երբեք չպետք է հայտարարություններ աներ/անի, որոնք դուր չեն գալիս Ալիևին․․․ Իսկ, այ, Ալիևը, կարող էր/է հակահայկական սպառնալից հայտարարություններ անել, այդ թվում՝ Շուշիի բարձունքից ու հայերին «երկաթյա բռունցքով» պատժելու վերաբերյալ․․․․ Սա է ասվել․․․․
Փաստորեն, Արցախյան պատերազմը հնարավոր է դարձել ոչ թե նրա համար, որ աշխարհը, այդ թվում Ռուսաստանը, Արցախը համարել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս», այդ թվում 2008թ․ հունիսին Բաքվում ստորագրված «Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հռչակագրով», ոչ թե նրա համար, որ այդ նույն պայմանագրում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները ճանաչել են «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն ուժով փոխելու անթույլատրելիության» սկզբունքը, իսկ ՌԴ նախագահը վերջերս հայտարարեց, որ դա (տարածքային ամբողջականությունը վերականգնելը) «Ադրբեջանի ներքին գործն է», ոչ թե նրա համար, որ ՌԴ ԱԳ նախարարն ու ՌԴ նախագահը պատերազմի հենց ամենաթեժ օրերին հայտարարել են, որ «7 տարածքները վաղ թե ուշ պետք է վերադարձվեն Ադրբեջանին», ոչ թե նրա համար, որ տասնամյակներով Ալիևին վաճառել են հարձակողական լուրջ սպառազինություն, որից նա ինքնվստահություն է ձեռք բերել ու հարձակվել, այլ որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է «նոր պատերազմ, նոր տարածքներ․․․․»:
Ամենևին հիացած չեմ Դավիթ Տոնոյանի՝ իրականությունից կտրված ու հոխորտալից հայտարարության համար, եթե գիտես, որ պատերազմում չես ձգելու․․․․ Բայց, կներեք, հավատալու չէ, որ Ալիևը պատերազմ է արել, որովհետև սիրտը չի տարել Դավիթ Տոնոյանի հայտարարությունը․․․․ Ի վերջո, Հայաստանի նախկին Պնախարար Սեյրան Օհանյանը կամ նախագահ Սերժ Սարգսյանը նման հայտարարություններ չէին արել, բայց պատերազմ եղավ․․․․ Հետևաբար, ըստ Սերգեյ Լավրովի՝ այդ ժամանակ չունենալով հայկական կողմից նման հայտարարություններ, ինչո՞ւ Ալիևը 2016թ․ ապրիլին պատերազմ հայտարարեց ու անպատիժ մնաց․․․ Արդյո՞ք հենց Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից այդ անպատժելիությունն ու թողտվությունը չէին գլխավոր պատճառը, որ նրան ուժ տվեցին պատերազմը վերսկսել ավելի լայն թափով արդեն 2020թ․ սեպտեմբերին․․․ Իհարկե, դա վերը թվարկված ու չթվարկված այլ հանգամանքների հետ միասին ավելի մեծ ստիմուլ էին Ալիևի համար, քան Տոնոյանի հոխորտանքը․․․
Գերիների մասով․ եթե 62 հայ ռազմագերիները կապ չունեն նոյեմբերի 10-ի հայտարարության հետ, որովհետև գերեվարումը տեղի է ունեցել 10-ից հետո, ապա ինչի՞ են դրանից հետո պարբերաբար քննարկում Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման հարցերը ըստ հայտարարության կետերի․․․ Այսինքն՝ մնացած կետերով խախտումներ չի կարելի կատարել, իսկ նոր ռազմագերիներ վերցնել կարելի՞ է ու դա խախտում չէ՞․․․ Ինչ-որ շատ-շատ խառը բան է ստացվում․․․․ Իսկ եթե հայկական կողմը, ուշացումով, ինչպես նշում է Ս․Լավրովը, ցուցակ է ներկայացրել մինչև նոյեմբերի 10-ը գերեվարվածների մասով, նրանք ինչու չեն վերադարձվել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով՝ թեկուզև մի փոքր ուշացումով։ Փաստ է, որ թեկուզև դժվարությամբ ու ուշացումով ներկայացված ցուցակի տղաները չեն վերադարձել, բայց դրանից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ «հրադադարի հայտարարությունը կողմերը հարգում են»․․․ Ինչ-որ չի կպնում նորից։
Եվս մեկ հարց էլ հայկական կողմին․ եթե գիտեինք, որ գերիների փոխանակությունը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով է, այդ ո՞ր «խելոքը» որոշեց մեր մոտ եղած բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին միանգամից ու մեկ փաթեթով հանձնել Բաքվին, մեր մյուս ռազմագերիներին փոխանակելու համար մնալով առանց խաղաքարտի․․․ Լավ, այս աստիճանի ոչ կոմպետենտությո՞ւն»:
Այս թեմայով
Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է որոշել սափրվել
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին. Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին
Ուկրաինան հրապարակել է պատերազմում ներգրավված ռուսական զորքերի թվաքանակը
Երկու թրենդ՝ մեկում․ Էվա Խաչատրյանի աշնանային ֆոտոշարքը
Իսրայելը ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին. զոհվել է 11 մարդ, 33 հոգի վիրավորվել է
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանն «Орешник» բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. ՌԴ նախագահ
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
ԱՄՆ-ն հայտարարել է, որ նախապես իմացել է Ուկրաինայի վրա ռուսական բալիստիկ հրթիռային հարձակման մասին
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին
Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 22-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում
Հիշողությունները գոյություն ունեն ոչ միայն ուղեղում. հետազոտություն
Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինս բռնկվել է և վերածվել մոխրակույտի. Գտել են մոխրացած մարմին
Եվա Բաղդասարյանի street style-ը Նյու Յորքից
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Ինչպե՞ս է անցել գիշերը Վրաստանի մայրաքաղաքում
Ո՞ր դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի. Պուտինը հաստատել է թարմացված դոկտրինը
Մոսկվայի գլխավոր եվրոպացի դաշնակիցները դատապարտել են Բայդենի որոշումը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»