Երբեմն Եվրոպան հրաշքներ է ցուցաբերում որոշումներ կայացնելու արագության եւ մտադրությունների կատարման առումով: Ո՛չ, խոսքը պատվաստումների մասին չէ, որը տիկին ֆոն դեր Լյայենը, իր վրա վերցնելով ամբողջ ԵՄ-ում պատվաստանյութերի կառավարման եւ առեւտրի բոլոր լծակները, լիովին ձախողել է: Բանն այն է, որ ՄԻԵԴ-ը, բառացիորեն մեկ օրվա ընթացքում ակնթարթորեն որոշում կայացրեց Նավալնու վերաբերյալ, Life-ի համար գրում է լրագրող Իգոր Մալցեւը՝ տարակուսելով, թե ինչու ՄԻԵԴ-ն այդքան արագ արձագանքեց ընդդիմադրի ձերբակալությանը:
«Չէ, ես, իհարկե, հասկանում եմ, որ Նավալնին հասարակ ֆրիցի (ի դեպ, Գերմանիայում չեն ասում «ֆրից» սովորական գերմանացի իմաստով, ասում են «միքայել»), հավանաբար երկուսի համար էլ (եւ ֆրիցի, եւ միքայելի) ավելի կարեւոր է, քան սեփական առողջությունը: Եւ նույնիսկ տատիկի՝ հին նացիստի առողջությունը: Ահա նա քնում եւ տեսնում է ոչ թե սարսափելի կորոնավիրուսը, որով թերթերը օր ու գիշեր հանդիմանում են նրան, նա երազում տեսնում է, թե ինչպես է տառապում միլիոնատեր-բլոգեր Նավալնին: Այնպես է տառապում, որ դատավարության ընթացքում գրեթե մեր է հայհոյում դատավորին ու դատախազին, այսինքն իրեն այնպես է պահում, ինչպես չէր պահի ամենավերջին «օրենքով գողը»:
Բայց մարդիկ, որոնց ոչ մի եվրոպացի իրեն ղեկավար չի ընտրել, շատ անհանգստացած են Անատոլի Ալեքսեեւիչի համար: Այնպես են անհանգստանում, որ բրյուսելական կաղամբը՝ գարեջրով, կոկորդին է կանգնում։ Եւ փետրվարյան մի կարճ ցերեկային օր դատարանը, Մոսկվայի դատարանից երեք հազար կիլոմետր հեռավորության վրա, որոշում է. «Նավալնուն շտապ ազատ արձակել, բաց թողնել»: Միայն պարգեւատրելու մասին խոսք չկա։
Դրան նախորդել էր այնպիսի քարոզարշավ, երբ այդ թվում Նավալնու գերմանացի փաստաբանն էր հույս հայտնել, որ Եվրախորհուրդը իր պաշտպանյալի ձերբակալության հարցը կդնի Նախարարների կոմիտեի նիստի օրակարգում: Նա նույնիսկ դիմել էր ԳԴՀ իշխանություններին՝ խնդրելով Ռուսաստանի դեմ վարույթ սկսել՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն:
Նավալնու կուշտ եւ շատ թանկարժեք եվրոպացի փաստաբանի դժբախտությունն այն է, որ նա նույնիսկ չի լսել, որ Ռուսաստանում ընդունել են սահմանադրության նոր տարբերակ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է ազգային իրավունքի գերակայությունը միջազգայինի հանդեպ (սա պարզապես որպես պերճախոս մանրուք): Ռուսաստանը չէր էլ մտածում հրաժարվել ՄԻԵԴ-ի հետ համագործակցությունից:
Պարզապես բոլորը մի փոքր ապշած էին, երբ ՄԻԵԴ-ից իրենց «Շտապ ազատ արձակել» հրահանգ եկավ:
Սպասեք, իսկ ինչպե՞ս եք պատկերացնում դա, մեր շանթասլացներ: Այստեղ, ի դեպ, դատավարություն է ընթանում, արդեն երկրորդը: Ըստ առաջինի՝ ձերբակալվածը երաշխավորված գնում է կալանավայր՝ պայմանական պատիժը կրելու պայմանների բազմաթիվ խախտումների համար: Որոնք նրա՝ երկրում միակի մոտ, միանգամից երկուսն են: Այն, ինչ մեկ անգամ սայթաքած սովորական մարդկանց պարզապես երբեք չի տրվում, քանի որ այդպիսի նորմ ՌԴ ՔՕ-ում չկա։ Հենց սա է պայմանական պատժի իմաստը, որ կրկնվող խախտման համար իրական բանտային ազատազրկում է սպառնում: Բայց Մայր-հայրենիքը զարմանալիորեն բարի է Նավալնու հանդեպ: Դա միայն երկու հոգի չեն հասկանում՝ ինքը Նավալնին եւ ՄԻԵԴ ղեկավարը: Դե, պատահում է: Երբեմն քարերն էլ են լալիս:
Մեզ, միեւնույն է, այնքան էլ պարզ չէ, թե ինչպես են նրանք տեսնում Նավալնու ազատ արձակումը այստեղ եւ հիմա: Սա մի գործընթաց է, երբ դատարանում նստած են դատախազներ, դատավորներ, պահակազոր՝ ամեն ինչ ըստ պլանի է, քրեակատարողական համակարգը մաքրում է փետուրները, որպեսզի հանկարծ Նավալնուն ոչնչով չվիրավորի: Եւ ահա մեզ ասում են, որ ամեն ինչ ավարտված է, եւ Լյոշան գնում է տուն՝ առանց որեւէ մեկին հրաժեշտ տալու: Զարմանալի երեւակայություններ: Ուղղակի մի տեսակ քայլեր ջրի վրայով, ինչպես ցամաքով: Եւ ի՞նչ, նույնիսկ հրաժեշտի համբո՞ւյր չի տալու: Իսկ Rolls-Royce Phantom չմոտեցնե՞լ շքամուտքին: Ո՞չ։
Աստված նրա հետ, բլոգերի հետ: Բայց պարզապես հետաքրքիր է՝ այլ դեպքերում ՄԻԵԴ-ը իրականում տարիներով է աշխատում, տասնամյակներով: Ուսումնասիրում է յուրաքանչյուր թուղթը, կշռադատում ապացույցների յուրաքանչյուր գրամը։ Ի դեպ, սա է պատճառը, որ Ռուսաստանը միշտ վճարում է ՄԻԵԴ-ում պարտված դատերի համար, եթե Ռուսաստանի որոշ քաղաքացիներ զգում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են:
Բայց ոչ բոլորի բախտն է այդքան բերում: Երբ ռուսախոս լատվիացի լրագրողների, այդ թվում Baltnews եւ Sputnik Latvia պորտալների հետ համագործակցողների մոտ գալիս են հինգ ժամանոց խուզարկությամբ եւ մեղադրանքներ են առաջադրում, ՄԻԵԴ-ը լռում է, ինչպես ձուկ: Նույնիսկ երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը վճիռ է կայացնում, որ երկրի նախկին նախագահ Քոչարյանի ձերբակալությունն անօրինական է, ՄԻԵԴ-ի հետքն էլ չի երեւում՝ նրան, միեւնույն է, երկրորդ անգամ են ձերբակալում: Ո՞ւր մնաց ՄԻԵԴ-ի հայտնի օպերատիվությունը, որը բացառապես դրսեւորվեց բացառիկ դեպքում՝ ՌԴ բացառիկ քաղաքացու հանդեպ, որը զուգահեռ երկու պայմանական պատժաչափ ունի: Ուկրաինայում «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրող Վիշինսկու ձերբակալությունը նույնպես մնաց Բրյուսելի ուշադրության ստվերում՝ կարծես ոչինչ չի պատահել, եւ դա ոտնձգություն չէ մամուլի ազատության եւ խոսքի ազատության դեմ: Քանի որ խոսքի ազատություն կարող է ունենալ միայն Ալեքսեյ Անատոլեւիչը: Ինչո՞ւ։ Մի՛ հարցրեք - տարածեք: Քանի որ նա բացառիկ քաղաքացի է»,- գրում է Իգոր Մալցեւը: