Մոդել, դերասանուհի եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից ու տիտղոսակիր Շուշան Երիցյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով առօրյա գրավիչ կերպարը։
Իր Instagram-ում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ բլուզ, նույն գույնի տաբատ, բալագույն ցածրակրունկներ։ Գեղեցկուհու վարսերն արձակված են, նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։