Կազանում 11 մարդ է զոհվել ուսումնական հաստատությունում հրաձգության ժամանակ: Ավելի վաղ հաղորդվում էր վեց, ապա՝ ինը զոհի մասին: Երրորդ հարկից ցատկելուց հետո երկու աշակերտ է մահացել:


Ըստ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի՝ հոսպիտալացվել է 16 մարդ՝ տասներկու երեխա և չորս մեծահասակ: Ինչպես հայտնի է, անհայտ անձինք կրակ են բացել Կազանի թիվ 175 դպրոցի ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների՝ նրանք դեռահասներ են եղել։ Նրանցից մեկը բերման է ենթարկվել, մյուսը սպանվել է: Հոգեբանները աշխատում են տարհանված երեխաների հետ։


Քաղաքում ներդրվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Բոլոր ուսումնական հաստատություններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: