Ֆրանսիական ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը» համաձայնության են հասել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում, հաղորդում է Marca-ն։ Փարիզյան ակումբը համաձայնել է 170 միլիոն եվրոյով վաճառել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Հետագայում ՊՍԺ-ն կստանա նաեւ 10 միլիոն եվրո բոնուս։ Արդեն օգոստոսի 27-ին Արքայական ակումբը կարող է հայտարարել տրանսֆերի մասին։
Մբապեն հրաժեշտ է տվել ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին, հաղորդում է Cuatro-ն։ Մբապեն երկու անգամ հրաժարվել էր երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որը նախատեսված է միչեւ 2022թ․ հունիսի 30-ը։ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն հաստատել էր, որ Մբապեն ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»:
Մբապեն 2017-ին «Մոնակոյից» վարձակալությամբ էր տեղափոխվել ՊՍԺ, որը հետագայում նրա տրանսֆերի համար վճարեց 145 միլիոն եվրո։ Այս ընթացքում Մբապեն փարիզյան թիմում մասնակցել է 174 հանդիպման, խփել 133 գոլ, կատարել 63 գոլային փոխանցում։