Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․2021 թվականից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված «Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ» վերտառությամբ հոդվածում, սխալմունքի արդյունքում լրագրողին տրամադրված տեքստում նշվել է հոկտեմբերի մեկ ժամկետը։
Ավելին, տեղեկացնեմ, որ այս հարցի շուրջ Արդարադատության և Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները բազմիցս ունեցել են ներքին քննարկումներ․ և մոտեցումը մեկն է եղել՝ պահանջը կիրառել հոկտեմբերի 14-ից»։