«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի գլխավոր թեկնածու, թիմի լեգենդար ֆուտբոլիստ, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին կատալոնական ակումբի ղեկավարությանը ներկայացրել է երեք հիմնական պահանջ, հաղորդում է Sport.es-ը։
Չավին ցանկանում է վերակառուցել ակումբի բժշկական ծառայությունների համակարգը եւ վերադարձնել հայտնի բժիշկ Ռիկարդ Պրունին, որը 25 տարվա աշխատանքի փորձ ունի «Բարսելոնայում»։
Մարզչական շտաբում Չավին մտադիր է պահել նույն կազմը, որի հետ աշխատում է «Ալ Սադում»։ Նրա օգնականներն են Օսկար Էրնանդեսն ու Սերխիո Ալեգրին։ Ֆիզպատրաստության մարզիչն է Իվան Տորեսը, ֆիզիոթերապեւտն է Կառլոս Նոգեյրան։ Շտաբի անդամ են նաեւ երեք սկաուտներ՝ Դեւիդ Պրատսը, Տոնի Լոբոն եւ Սերխիո Գարսիան։
Երրորդ պահանջը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ գոնե մեկ առաջատար ֆուտբոլիստի տրանսֆերն է։ Հիմնական թեկնածուն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգն է, որը ցանկանում է հեռանալ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի քիչ խաղաժամանակ ունենալու պատճառով։