Հյուսիսային նավատորմի նախկին հրամանատար, ծովակալ Վյաչեսլավ Պոպովը մոդելավորել է «Կուրսկ» սուզանավի կործանումը, հայտնում է РИА Новости-ն: Ծովակալն ասել է, որ «Կուրսկ»-ը բախվել է ՆԱՏՕ-ի սուզանավին և գիտի դրա անունը «90 տոկոս հավանականությամբ»։
Հիշեցնենք՝ «Կուրսկ» ատոմային սուզանավը խորտակվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին Բարենցի ծովում Հյուսիսային նավատորմի վարժանքների ժամանակ: Ողբերգության հետևանքով զոհվել է 118 նավաստի: