«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ամուսնացել է։ Օգտվելով կարճատեւ արձակուրդից՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը Մարոկկոյում մուսուլմանական ավանդույթով հարսանիք է արել։ «Բարսելոնայում» Դեմբելեի ամուսնության մասին իմացել են սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներից եւ զարմացել են, քանի որ ակումբում չեն իմացել, որ Դեմբելեն ընկերուհի ունի, գրում է Sport.es-ը։ Նա ակումբային ընթրիքներին երբեք ներկա չի եղել ընկերուհու հետ։

Դեմբելեն 2017-ին է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Բարսելոնա» 135 միլիոն եվրոյի դիմաց։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։


Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է հինգ հանդիպման, կատարել երկու գոլային փոխանցում։