ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ:
Արտակարգ իրավիճակների նախարարության բակում, գերազանցելով նախորդ ռեկորդը, Յուրին ատամներով տեղաշարժել է 37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-փրկարարական մեքենա:
Ռեկորդի սահմանմանը հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարության և ՃԿՊԱ֊ի աշխատակիցներ:
Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է Յուրի Սաքունցին և մաղթել նորանոր հաջողություններ: Նախորդ անգամ ՃԿՊԱ-ի դասախոսը ճկույթով տեղաշարժել էր 33 տոննա կշռով մետրոյի վագոնը: Առաջիկայում Գինեսի, Դյուցազնագրքի և միջազգային տարբեր մրցաշարերի բազմակի ռեկորդակիրը պատրաստվում է սահմանել նոր ռեկորդ՝ ճկույթով տեղաշարժել ուղղաթիռ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					