Ռուս հայտնի դերասան Պավել Պրիլուչնին շարունակում է ուրախացնել ընտրյալին՝ 26-ամյա Զեփյուռ Բրուտյանին։ Բրուտյանը պատմել է, թե ինչ անակնկալ է իրեն մատուցել 36-ամյա Պրիլուչնին։
Արտիստների ծառայողական սիրավեպն այս ամռան ամենաքննարկվող թեմաներից է։ Սիրահարները ծանոթացել են «В клетке» սերիալի նկարահանումների ընթացքում։ Պավելն ու Զեփյուռը որոշ ժամանակ թաքցնում էին իրեն հարաբերությունները, եւ դերասանի երկրպագուները վստահ էին, թե նա դեռ հանդիպում է «Папины дочки» սերիալի ասղ Միրոսլովա Կարպովիչի հետ։
Շատերն են զարմացել, երբ Պրիլուչնին սկսել է ռոմանտիկ կադրեր հրապարակել Բրուտյանի հետ։ Սկզբում դա ընդունել են որպես PR քայլ, սակայն արտիստները դեռ միասին են շարունակում են միմյանց խոստովանել զգացմունքները։
«Мажор» սերիալի գլխավոր դերակատարը նախկինում անձնական կյանքը չէր հանրայնացնում, սակայն հիմա արդեն պարբերաբար ցուցադրում է Զեփյուռի հետ իդեալական հարաբերությունները։ Դերասանը գրեթե ամեն օր նոր միջոցներ է մտածում սիրելիին զարմացնելու համար։ Բրուտյանն այս անգամ ցուցադրել է Պրիլուչնիի հերթական անակնկալը։
Կինոաստղը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով վարդերից պատրաստված ծաղկեփունջը։ Բացիկին սիրո խոստովանություն էր ու նկարված սիրտ։ «Այսօր արթնացա, այսպիսի քնքուշ նվեր ունեմ։ Բացիկով։ Պաշտում եմ։ Իմ տղամարդն ամենառոմատիկն է։ Շաատ սիրալիր է»,- իր բլոգում գրել է արտիստը։
Посмотреть эту публикацию в Instagram