Հայ ժողովուրդը կորցրեց իր հուշարձաններից մեկը՝ Փակ շուկան: Լրագրողների հետ հանդիպման  ժամանակ  նշեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: 

«Փակ շուկայի տարածքում հավաքվող մի խումբ մարդիկ ասում են, որ այդտեղ «կռիսանոց» էր, գարշահոտ էր, վերջապես մաքրվեց, բայց դա հարցի բոլորովին այլ կողմն էր: Պետք էր, այո՛, մաքուր պահել հուշարձանի տարածքը, բայց ոչ այն աղճատել»,- նշեց նա:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ իրեն զարմանք է պատճառում այն, որ որևէ գերատեսչություն, անգամ կառավարությունը չի կարողանում Փակ շուկայի սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի դեմն առնել:

 Մկրտիչ Մինասյանն ընդգծեց, որ Փակ շուկայի հարցը լուծելու համար ընդամենը քաղաքական կամք է պետք: