Փաստաբանների պալատի շենքում  այսօր նախագահ են ընտրում:

Առաջադրված թեկնածուները երեքն են՝ Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը և Կրոմվել Գրիգորյանը: ՓՊ նախագահի ընտրությունների քվեարկությունը առավոտյան ժամը 9:00-ից կշարունակվի մինչև 17:00-ն:

Ինչպես տեղեկանում ենք ՓՊ հաշվիչ հանձնաժողովից,  ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնելու «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի Հայաստանյան ներկայացուցչությունը, Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիան և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն: