Իտալիայի առաջնության 27-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց Թուրինի «Յուվենտուսի» հետ եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

23-րդ րոպեին հյուրերի գոլը խփեց սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը, որին գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։


Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին։

«Ինտերը» 50 միավորով նահանջեց երրորդ տեղ։ Երկրորդը «Լացիոն» է՝ 52 միավոր։ «Յուվենտուսը» 7-րդն է՝ 41 միավոր։ Առաջատար «Նապոլին» ունի 71 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ինտեր» -«Յուվենտուս»՝ 0։1 (տեսանյութ)

Ֆիլիպ Կոստիչ, 23