Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» իտալական «Յուվենտուս» վերադարձած ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան դիմել է թուրինյան ակումբի երկրպագուներին։ Նա հանդես կգա 10 համարի խաղաշապիկով։

«Ողջույն բիանկոներիներ։ Ինչպես տեսնում եք՝ ես վերադարձա եւ շատ երջանիկ եմ։ Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին։ Ցանկանում եմ դարձյալ տիտղոսներ նվաճել ձեզ հետ։ Շուտ կլինենք խաղադաշտում միասին»,- Պոգբայի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։


Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել նաեւ 2012-2016 թվականներին՝ դառնալով Իտալիայի քառակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ եռակի սուպերգավաթակիր։ «Մանչեսթեր Յունայթեդը» նրան գնել էր 100 միլիոն եվրոյով։ Հունիսի30-ին նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվել էր, եւ նա անվճար միացավ «Յուվենտուսին»։