Ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ընդգրկվել է ՄԼՍ-ի բոլոր աստղերի թիմում եւ կմասնակցի Լոնդոնի «Արսենալի» դեմ հանդիպմանը, հաղորդում է «Քոլամբուս Քրյուի» մամուլի ծառայությունը։
ՄԼՍ-ի բոլոր աստղերի հավաքականի գլխավոր մարզիչն այս տարի «Դի Սի Յունայթեդի» անգլիացի գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին է։
«Արսենալի» դեմ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Վաշինգտոնում։