ՊԲ 2013թ. պատրաստության պլանի համաձայն՝սեպտեմբերի 16-ից 20-ը, ՊԲ հարավ-արեւելյանուղղությամբ գործող միավորման եւ ենթակազորամասերի հրամանատարների ներգրավմամբ, անց է կացվել հրամանատարաշտաբային զորավաժություն,որը ղեկավարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զորավարժության ընթացքում հաշվի են առնվել ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները:

Զորավարժության անցկացման նպատակն էր բարձրացնել ուսուցանվող հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, միավորումների ու զորամասերի հրամանատարների եւ շտաբների ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ:

Զորավարժության ժամանակ, որը մեկնարկել է «տագնապ» ազդանշանով, պայմանականորեն խաղարկվել են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են պաշտպանողական մարտի նախապատրաստումը, վարումը, վերախմբավորումն ու հարձակման կազմակերպումը: