15-ամյա Լիանա Ս.-ն Մոսկվա-Գյումրի չվերթի օդանավում՝ իր հարեւանությամբ նստած ուղեւոր Տիգրան Մելիքյանի ձեռքի պայուսակից գողացել է նրա շղթան եւ 150 հազար ՌԴ ռուբլի:
YerevanNews.am-ն այս մասին տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Մեղադրական եզրակացության համաձայն, 15-ամյա անչափահաս Լիանա Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013 թվականի օգոստոսի 11-ին Մոսկվա-Գյումրի թիվ 505 չվերթի ինքնաթիռում, ուրիշի գույքը խոշոր չափի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ բացել է իր հարեւանությամբ նստած ուղեւոր Տիգրան Մելիքյանի ձեռքի պայուսակի հետնամասում գտնվող շղթան եւ այնտեղից գողացել խոշոր չափի 150 հազար ՌԴ ռուբլի (մոտ 1 837 500 դրամ), վերջինիս պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` գողություն խոշոր չափերով:Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: