Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Անիի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի հատվածում ցորենով բեռնավորված գնացքի 6 վագոն է շրջվել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Գյումրի-Դալարիկ երկաթուղային ուղեգծի բեռնատար գնացքը 7-8 պիկետում դուրս է եկել ուղեգծից և շրջվել, ինչի հետևանքով 5 վագոններում բեռնված ցորենը թափվել է:

Ոստիկանության մամլո ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Լուսանկարը` ՑԱՅԳ