Սիրո տոների կապակցությամբ հայտնի անձանց կողմից անակնկալները շարունակվում են։ Հերթը Մաշ Իսրայելյանինն է։

Երգչուհին նոր երգ և տեսահոլովակ է թողարկել։ Երգը կոչվում է «Դու ես», որի տողերի և երաժշտության հեղինակը Արման Անտոնյանն է, իսկ պրոդյուսերը՝ Գարիկ Սաֆարյանը։

Նշենք, որ երգչուհին ինստագրամյան միկրոբլոգի իր էջում նույնպես հրապարակել է երգը և կից գրել. «Սիրո տոնին անսահման սիրուն երգ եմ բերել Ձեզ համար։ Կարծում եմ դուք նույնպես կսիրեք»։