«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ինքնիշխանության մասին լեգենդներ հյուսած իշխանավորները հենց իրենք էլ գործով հերքում են այդ լեգենդները։ Երեկ Հայաստանի ԱԺ նախագահը գրառում է արել, թե Մարգարիտա Սիմոնյանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին:

Խոսքը ռուսական «Ռաշա թըդեյ» պետական լրատվական գործակալության տնօրեն, պուտինյան պրոպագանդիստ Մարգարիտա Սիմոնյանի մասին է։ Անգամ իշխանական շրջանակներում էին տարակուսած՝ ինչպես է պետության երկրորդ պաշտոնյան, պառլամենտական համակարգի թիվ մեկ ներկայացուցչության մարմնի ղեկավարն իրեն թույլ տալիս «հավասարվել» պրոպագանդիստի հետ եւ նման գրառում անել, ինչը սովորաբար անում են ռոմանբաղդասարյանները կամ տարոնչախոյանները:

Չնայած Ալեն Սիմոնյանը փորձել է իբրեւ թե Մարգարիտա Սիմոնյանի «պորտը տեղը դնել»` գրելով. «Ռուսաստանում ներկայում գործող հրեշավոր կրկեսի եւս մեկ նողկալի արարած չի դադարում միջամտել մեր երկրի ինքնիշխան գործերին», բայց միայն այն, որ թիվ 1 քաղաքական մարմնի ղեկավարն իջել է բլոգերների մակարդակին, խոսում է այն մասին, որ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը 7 տարում գահավիժել են մինչեւ հատակը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: