Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին վերականգնվել է վնասվածքից հետո:
Նա այսօր մարզվել է ընդհանուր խմբում: Նշենք, որ «Դինամո»-ն պատրաստվում է Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղին:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին վնասվածք էր ստացել Մունդիալ-2014-ի ընտրական փուլի Չեխիայի դեմ հանդիպման ժամանակ: