Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի ԱԵԿ (Հունաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) առաջին հանդիպումը տեղափոխվել է եւ տեղի կունենա օգոստոսի 19-ին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը պետք է տեղի ունենար օգոստոսի 8-ին, սակայն հետաձգվել է հույն եւ խորվաթ ֆանատների բախման հետեւանքով 22-ամյա հույն երկրպագուի սպանության պատճառով։

«Դինամոյի» ֆանատներին արգելվել էր մեկնել Հունաստան, բայց ավելի քան 150 ֆանատներ ժամանել էին հանդիպմանը։