Արգենտինայի հավաքականի և իսպանական Բարսելոնայի հարձակվող Մեսսին միացել է Unicef-ի երեխաների գոյատևման և զարգացման անհրաժեշտության մասին աշխարհին տեղեկացնելու արշավին: 

Անցած նոյեմբերին Լեոնել Մեսսին ստացավ իր կյանքի մեծագույն նվերը՝ որդուն Տիագոյին:
Որդու մեկ տարեդարձի շնորհիվ Լեոն ավելի վստահ դարձավ իր համոզմունքում, որ բոլոր երեխաները պետք է մեծանան բավարար սնունդով, վարակների դեմ անհրաժեշտ դեղորայքներով, մաքուր ջրով և արժանապատիվ կրթությամբ:
Ըստ նրա լավագույն նվերը, որ կարող է մատուցել իր որդուն միլիոնավոր երեխաների դժվարությունների մասին խոսքի տարածումն է:
Unicef-ը կոչ է անում միանալ Լեո և Տիագո Մեսսիներին ավելի շատ երեխաներին երջանիկ ծննդյան օր ստեղծելուն երեխաների գոյատևման և զարգացման կարևորության մասին ուղերձը տարածելով: