Այնպիսի տպավորություն է, որ շատ մեծ ազդեցություն ունեմ, և բոլոր որոշումները կայացնում եմ ես: Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին։

««Բարսելոնա»-ի շուրջ շատ խոսակցություններ կան: Շատերն իմ մասին ասում են, որ ես նշանակում և հեռացնում եմ մարզիչներին: Ես դրանից արդեն զզվել եմ»,-նշել է նա։

Մեսսին նաև անդրադարձել է Էրիկ Աբիդալի հետ կոնֆլիկտին։

«Աբիդալը մարզական տնօրեն է, որը որոշում է կայացնում, և պետք է ստանձնի պատասխանատվություն: Որոշում կայացնողը նա է: Էրիկը քննադատեց բոլոր խաղացողներին: Այսպիսով, ես գնացի անունները ճշտելու: Ես չեմ կարող թույլ տալ, որ մարզական տնօրենն այսկերպ վարվի ինձ հետ:

Նույն իրավիճակն էր Արգենտինայի հավաքականի կազմում, երբ նրանք գրում էին, որ ես ասում եմ, թե ով պետք է խաղա, ում նշանակեմ որպես մարզիչ, որ միայն իմ ընկերները խաղան հավաքականում»,-նշել է Մեսսին։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo- ն: