Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը վիրավորել է արգենտինացիներին: Բուենոս Այրեսում տեղի ունեցած համերգի ժամանակ երիտասարդ երգիչը բեմը մաքրել է ազգային դրոշով:
Բիբերի համերգի տեսնյութերում երևում է, թե ինչպես է հանդիսատեսներից մեկը բեմի վրա նետում Արգենտինայի երկու դրոշ: Երաժիշտը բարձրախոսի ձողի միջոցով դրոշներով մաքրել է բեմի հատակը, ինչից հետո այն հետ է շպրտել երկրպագուների ուղղությամբ:
Դեռահասների կուռքի պահվածքը զայրույթ է առաջացրել արգենտինացիների մոտ:
Ինչպես հայտնել է Բիբերի գործակալ Սկուտեր Բրաուենը մոտակա ապագայում մտադիր է ևս մեկ անգամ այցելել Արգենտինա: Սակայն այդ պետության օրենքների համաձայն պետական դրոշին վիրավորողին սպառնում է չորս տարի ազատազրկում: Կանադացի երգչի դեմ գերծի հարուցումը չի նշվում: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նշենք, որ կանադացին իր միկրոբլոգում հասցրել է բացատրել իրավիճակը և ներողություն խնդրել արգենտինացիներից: Երգչի խոսքերով նա չի հասկացել, որ իր առջև դրոշ է:« Իմ շոուների մադիկ հաճախ են ինչ-որ բան շպրտում բեմի վրա: Ես մտածեցի, որ դրանք վերարկուներ են: Եթե ես հասկանայի, որ դրանք դրոշներ են, ապա երբեք նման բան չէի անի և անհարգալից վերաբերմունք չէի ցուցաբերի երկրի նկատմամբ: Ես հուսով եմ, որ դուք կարող եք ներել այդ սխալը: Մեկ անգամ էլ եմ դիմում Արգենտինայի բնակչությանը և ներողություն եմ խնդրում սխալիս համար: Հուսով եմ, որ Դուք կարող եք ընդունել իմ ներողությունները»,- գրել է Բիբերը:



















































