Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում տեղի ունեցան հերթական տուրի հանդիպումները։ Խմբի առաջատար Բրազիլիայի հավաքականը հյուրընկալվեց Կոլումբիային եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։ Բրազիլիան 9 անընդմեջ հաղթանակից հետո առաջին միավորները կորցրեց եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 28։

Արգենտինայի հավաքականը տանը մրցեց ուրուգվայցիների հետ եւ վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։ Աչքի ընկան Լիոնել Մեսին, Ռոդրիգո Դե Պաուլն ու Լաուտարո Մարտինեսը։ Արգենտինան 22 միավորով երկրորդ տեղում է։


ԱԱ-2022, ընտրական փուլ, 5-րդ տուր

Արգենտինա - Ուրուգվայ՝ 3։0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 38, Ռոդրիգո Դե Պաուլ, 44, Լաուտարո Մարտինես, 62

Կոլումբիա - Բրազիլիա՝ 0։0 (տեսանյութ)