Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին աշխարհի առաջնության ընտրական խաղում Ուրուգվայի թիմի նկատմամբ տարած հաղթանակից հետո գրառում է արել Ինստագրամում։ Մեսին 38-րդ րոպեին խփել է 80-րդ գոլը հավաքականում, Արգենտինան հաղթել է 3։0 հաշվով։

«Հրաշալի է կյանքում այսպիսի պահեր վայելելը։ Մեծ հաղթանակ։ Շնորհակալություն, որ օգնում եք դարձյալ վերապրել այս հրաշալի պահերը։ Չենք բավարարվում այսքանով։ Կհանդիպենք հինգշաբթի»,- գրել է Մեսին։


Հոկտեմբերի 14-ին արգենտինացիներն ընտրական խաղում կընդունեն Պերուիի թիմին։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Leo Messi (@leomessi)